Օգտագործման կանոններ
Տեղեկատվության հավաքագրում և օգտագործում
Մեր կայքը օգտագործելիս մենք կարող ենք խնդրել, որ մեզ տրամադրեք որոշակի անձնական տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատման և կատարելագործման, մեր ապրանքների և ծառայությունների, պատվերների առաքման վերաբերյալ տեղեկացնող բնույթի ծանուցումների, էլ․ նամակների ուղարկման, պատվերների առաքումների կազմակերպման, ծառայությունների մատուցման, անհրաժեշտ աջակցության ապահովման նպատակով։
Անձնական տվյալները կարող են ներառել, բայց չսահմանափակվել միայն Ձեր անունով («Անձնական տեղեկատվություն»):
Մուտք գործելու տվյալներ
Մենք հավաքում ենք տեղեկատվություն, որը Ձեր բրաուզերն ուղարկում է ամեն անգամ, երբ այցելում եք մեր կայք («Մուտքի տվյալներ»):
Մուտքի տվյալները կարող են ներառել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ Ձեր համակարգչի ինտերնետային արձանագրությունը (« IP ») հասցեն, բրաուզերի տեսակը, տարբերակը, մեր կայքի էջերը, որոնք Դուք այցելում եք, Ձեր այցի ժամանակը և ամսաթիվը, այդ էջերի վրա ծախսված ժամանակը և այլ վիճակագրություններ:
Հաղորդակցություն
Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները `Ձեզ հետ կապվելու տեղեկագրերի, առաջխաղացման կամ գովազդային նյութերի և այլ տեղեկատվությունների համար:
Cookies
Cookies- ը փոքր քանակությամբ տվյալների ֆայլեր են, որոնք կարող են ներառել որոշակի անանուն ինֆորմացիա: Cookies-ը վեբ կայքից ուղարկվում են Ձեր բրաուզեր և պահվում են Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա:
Մենք օգտագործում ենք «Cookies»՝ տեղեկատվություն հավաքելու համար: Դուք կարող եք հրահանգել Ձեր բրաուզերին հրաժարվել բոլոր Cookies - ներից :Այնուամենայնիվ, եթե Դուք չեք ընդունում Cookies – ը, հնարավոր է, որ չեք կարողանա օգտագործել մեր կայքի որոշ հատվածներ:
Անվտանգություն
Ձեր անձնական տվյալների անվտանգությունը մեզ համար կարևոր է, բայց հիշեցնենք, որ ինտերնետով փոխանցման ոչ մի մեթոդ, կամ էլեկտրոնային պահեստավորման որևէ եղանակ 100% ապահով չէ: Չնայած մենք ձգտում ենք օգտագործել կոմերցիոն ընդունելի միջոցներ , Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն մենք չենք կարող երաշխավորել դրա բացարձակ անվտանգությունը:
Փոփոխություններ այս գաղտնիության քաղաքականության մեջ
Այս Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ է 19.02.2026թ-ից և ուժի մեջ կմնա, բացառությամբ ապագայում դրա դրույթներից որևէ մեկի փոփոխության դեպքում, որը ուժի մեջ է մտնելու այս էջում տեղադրվելուց անմիջապես հետո:
Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի թարմացնել կամ փոխել մեր Գաղտնիության քաղաքականությունը, և Դուք պետք է պարբերաբար ստուգեք այն:
Ծառայության Ձեր շարունակական օգտագործումը այն բանից հետո, երբ այս էջում մենք կներկայացնենք գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխություն, կներկայացնի Ձեր կողմից՝ կատարված փոփոխությունների հաստատումը և Ձեր համաձայնությունը` պահպանել և պարտավորված լինել ընդունել փոփոխված Գաղտնիության քաղաքականությունը:
Եթե մենք կատարենք որևէ էական փոփոխություն այս գաղտնիության քաղաքականության մեջ, մենք Ձեզ կտեղեկացնենք, կամ Ձեր տրամադրած էլ.փոստի հասցեի միջոցով, կամ տեղադրելով ծանուցում մեր կայքում:
Պայմանագիր կնքելու իրավասությունը
● Կայքում գրանցվել կամ գնում կատարել կարող են քաղաքացիաիրավական գործունակություն ունեցող 18 տարեկանը լրացած անձիք։ 18 տարեկանը չլրացած կամ անգործունակ (դատարանի կողմից այդպիսին ճանաչված) անձանց կողմից կատարված գործողությունների հետևանքների համար մենք պատասխանատվություն չենք կրում։
● Կայքում գրանցվել կամ գնում կատարել կարող են քաղաքացիաիրավական գործունակություն ունեցող 18 տարեկանը լրացած անձիք։ 18 տարեկանը չլրացած կամ անգործունակ (դատարանի կողմից այդպիսին ճանաչված) անձանց կողմից կատարված գործողությունների հետևանքների համար մենք պատասխանատվություն չենք կրում։
● Անձնական տվյալների լրացումը կարելի է իրականացնել միայն գրանցվող կամ գնում կատարող օգտատիրոջը փաստացի պատկանող տվյալներով։ Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ մենք չենք կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:
● Ընկերությունն իրավունք ունի սխալ կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացված լինելու փաստ հայտնաբերելու դեպքում հեռացնել օգտվողին համակարգից:
Ընկերության կողմից իրականացվող առաքումն և դրա իրականացման կարգը
● Ընկերությունը իր հաճախորդներին վաճառում է իր խանութներից ապրանքներ (այսուհետ նաև՝ Ապրանք) և փոխանցում առաքող կազմակերպությանը՝ Հաճախորդի նշած հասցեով առաքման համար:
● Ընկերությունից առաքմամբ գնում կատարելու հնարավորությունից ողջ ծավալով օգտվելու համար Դուք կարող եք գրանցվել կայքում և բացել Օգտագործողի հաշիվ (այսուհետ նաև՝ Օգտագործողի հաշիվ կամ Հաշիվ) կամ գնում կատարել “Հյուրի կարգավիճակով” : Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ միայն մեկ Հաշիվ: Օգտագործողներն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտագարծողի հաշիվը: Հաշիվը բացելիս Օգտագործողը պարտավոր է ճիշտ և հավաստի ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվությունը:
● Պատվերը կատարելիս Հաճախորդը պարտավոր է հաշվին ունենալ բավարար միջոցներ նշված Պատվերը կատարելու համար։
● Ընկերությունն կարող է այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական օրեր և այլն) կամ առաջանում են տեխնիկական (խցանում, ավտովթար և այլն) կամ բնածին խոչնդոտներ հետաձգել պատվերների առաքման ժամկետները:
Պատվերի ընդունման ,հասցեավորման,վճարման և հետ վերադարձի կարգը
● Պատվեր կարող է ձևակերպվել միայն 2000 ՀՀ դրամից բարձր գնումների դեպքում:
● Պատվերը վճարվում է միայն անկանխիկ եղանակով:
● Պատվերի հաստատումից հետո,ոչ-մի ապրանք հետ վերադարձի և փոխանակման ենթակա չէ:
● Պատվերի հաստատումից հետո հնարավոր չէ փոխել առաքման հասցեն:
● Ապրանքի վաճառքը իրականացվում է տվյալ պահին կայքում նշված արժեքով:
● Ապրանքի գնման հայտը ստանալուց հետո Ընկերության սպասարկման բաժինը հավելյալ ստուգում է տվյալ ապրանքի վաճառքային տեսքը և վնասվածքների բացակայությունը,ապա այն փոխանցում առաքող ընկերությանը:
● Առաքող ընկերությունը հանդիսանում է երրորդ՝ մեզանից անկախ հաստատություն:Հիմնվելով այդ փաստի վրա՝ մեր կողմից առաքանին պատշաճ կերպով հանձնելուց հետո,մենք պատասխանատվություն չենք կրում առաքանու հետ կապված հնարավոր հետագա խնդիրների համար:
● Երևան քաղաքի մեջ առաքումն իրականացվում է 2000 ՀՀ դրամից բարձր պատվեր կատարելու դեպքում:Եթե պատվերը ձևակերպվել է մինչև ժամը 18:00 ,ապա պատվիրատուն այն կստանա նույն օրը:Ժամը 18:00-ից հետո ձևակերպված պատվերները կառաքվեն հաջորդ օրը:
● Մարզեր առաքումն իրականացվելու է “ՀայՓոստ”-ի միջոցով՝ ըստ իրենց աշխատանքային գրաֆիկի:
● Առաքանին “ՀայՓոստ• հանձնելուց հետո ,մենք պատվիրատուին ենք ուղարկում հաստատման կտրոնը և այլևս պատասխանատվություն չենք կրում առաքանու հետ կապված հնարավոր հետագա խնդիրների համար,քանի որ “ՀայՓոստ”-ը հանդիսանում է երրորդ՝ մեզանից անկախ հաստատություն:
● “ՀայՓոստ”-ից առաքանին ստանալու համար պատվիրատուն վճարում է առաքանու համար սահմանված գումարը՝ ըստ իրենց սակագների:
● Պատվիրատուն պարտավոր է առաքանին ընդունելու պահին, առաքիչի ներկայությամբ ստուգել առաքված ապրանքների պատշաճ որակի համապատասխանությունը:Եթե առաքված ապրանքներից որևէ մեկը պատշաճ որակի չէ, առկա են վնասվածքներ,ապա փոխարինում պահանջելու դեպքում գանձվում է միայն մեկանգամյա առաքման վճար։
● Պատվիրատուի կողմից նշած հեռախոսահամարով առաքիչի հեռախոսազանգին չպատասխանելու կամ պատվիրատուի պատճառով առաջացած նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտների առկայության պատճառով, առաքանին սպասարկման կենտրոն հետ վերադարձնելուց հետո կրկին առաքման իրականացումը համարվում է կրկնակի, և Ընկերությունն իրավասու է գանձել կրկնակի առաքման գումար։Եթե պատվիրատուն հրաժարվում է տվյալ աչաքանուց,ապա աօաքանու հանար անկապխիկ վճարված գումարից գանձվում է առաքման գումարը և պատվիրատուի հաշվին հետ է փոխանցվում գումարի մյուս մասը՝ ըստ սպասարկող բանկի սահմանված աշխատանքային օրերի ընթացքում:
● Պատվիրատուի կողմից նշած հեռախոսահամարով սպասարկման կենտրոնի կամ առաքիչի հեռախոսազանգին չպատասխանելու կամ պատվիրատուի պատճառով առաջացած նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտների հաճախակի կրկնվելու դեպքում տվյալ պատվիրատները այլևս կարող են չսպասարկվել:
Կապ մեզ հետ
Եթե ունեք որևէ հարց գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, դիմեք մեզ:
Հեռ.+374 44599994